Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Եվ նորից կմեղադրեն ռուսներին

Եվ նորից կմեղադրեն ռուսներին
07.12.2024 | 13:23

Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումները անարգել գրավում են Սիրիայի քաղաքներն ու գյուղերը, իսկ սիրիական բանակը ուղղակի լքում է իր դիրքերն առանց դիմադրության։ Միակ ուժը, որը դեռևս դիմադրում է թուրքական ահաբեկչական խմբավորումներին, Սիրիայի ռուսական ռազմաբազան է, որը վաղ թե ուշ հեռանալու է Սիրիայից։

Ենթադրում եմ՝ ռուսների հեռանալուց հետո սիրիացիները կմեղադրեն Ռուսաստանին դավաճանության և դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար, անտեսելով, որ հենց Սիրիայի կառավարությունը փաստացի ոչինչ չի անում իր երկիրը պաշտպանելու համար։

Հիշո՞ւմ եք, Հայաստանի կառավարությունը 2022-ին և 2023-ին Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս, հետո՝ 2023-ի սեպտեմբերին, ադրբեջանական ահաբեկչական հարձակման ժամանակ որևէ կերպ չօգնեց Արցախին, իսկ երբ ռուսները չպաշտպանեցին Արցախը, Հայաստանում սկսվեցին հակառուսական տրամադրություններ, թե Արցախի կորստի պատճառը ռուսներն են, որ չպաշտպանեցին մեզ։

Նույն բանը հիմա Սիրիայում է կատարվում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ